ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 13/07/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ

2019թ. մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ կայացավ Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը եւ համակարգված գործողությունների ուրվագծմանը:
Քննարկումների արդյունքում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների անդամների կողմից գնահատվեց Արցախի անվտանգության համակարգը եւ վերահաստատվեց, որ պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են եւ գտնվում են բարձր մակարդակի վրա: Միեւնույն ժամանակ, հայկական երկու կողմերը վերստին ընդգծեցին իրենց աջակցությունը եւ հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշեց. «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ բանակցային գործընթացին եւ որպես Արցախի անվտանգության երաշխավոր շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, միեւնույն ժամանակ, խաղաղ գործընթացի լիարժեքության ու արդյունավետության ապահովման համար Արցախի որոշիչ ձայնի ու ներգրավվածության հարցը մնում է արդիական»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն իր հերթին ընդգծեց, որ 1994-1995 թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ իրականացումն ընկած է խաղաղությանը նպաստող մթնոլորտի հիմքում` կարեւոր նպաստ բերելով խաղաղ գործընթացի առաջմղմանը։ «Արցախը պատրաստ է շարունակել իր կառուցողական ներդրումը տարածաշրջանում տեւական ու ամուր խաղաղության հաստատմանն ուղղված բանակցային գործընթացում»,-նշեց Բակո Սահակյանը։
Համատեղ նիստի շրջանակներում ընդգծվեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել եւ մնում են բացարձակ գերակայություններ: Կարեւորվեց խաղաղության մթնոլորտի ձեւավորումը, ռիսկերի նվազեցման եւ միջադեպերի կանխարգելման մեխանիզմների եւ փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաեւ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում:

2019-03-12



2020-07-13Առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կտրուկ կբարձրանան. Նախագահը խորհրդակցություն է հրավիրել
2020-07-13Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցում մոտ 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
2020-07-08Առաջիկա հինգ տարիներին Արցախում կիրականացվեն մինչև 400կմ ասֆալտապատման աշխատանքներ. Նախագահի մոտ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
2020-07-07Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
2020-07-06Կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել
2020-07-06Մայրաքաղաքի բնակելի նոր թաղամասը 300 բնակարան կունենա. Նախագահը հանձնարարել է ստուգել քաղաքաշինական չափորոշիչները
2020-07-06Արցախում ցեմենտի արտադրության գործարան կկառուցվի. Նախագահ Հարությունյանը ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել
2020-07-06Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել
2020-07-03Հանրապետության նախագահը ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել
2020-06-30Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրել է 2020-2025 թվականների ծրագիրը
2020-06-30Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը և համայնքային խնդիրներին
2020-06-29Հանրապետության նախագահի մոտ քննարկվել է Ստեփանակերտի նոր գլխավոր հատակագիծ ունենալու հարցը
2020-06-25Հանրապետության նախագահի մոտ քննարկվել է Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության ռազմավարությունը
2020-06-24Հանրապետության նախագահի մոտ քննարկվել են Մարտունու շրջանի հիմնախնդիրները
2020-06-22Տեղական արտադրանքը խթանելու համար կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքակազմեր կիրառել. նախագահի մոտ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
2020-06-22Նախագահը խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաքում իրականացվելիք քաղաքաշինական նոր ծրագրերի շուրջ
2020-06-22Արցախի ներդրումային հիմնադրամը նոր գլխավոր տնօրեն ունի. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ռազմավարությունը
2020-06-22Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան. նախագահ Հարությունյանը հանձնարարել է հիփոթեքային կարգում փոփոխություններ անել
2020-06-16ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ սննդի մատակարարման թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
2020-06-15Մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու. նախագահ Հարությունյանն անտառներում հայտնված վնասատուների հարցով խորհրդակցություն է հրավիրել

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign