ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 16/09/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Խորհրդակցություններ, նիստեր
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Խորհրդակցություններ, նիստեր


Նախագահ Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության 2019թ. անդրանիկ նիստը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ փետրվարի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իր ելույթում Նախագահն ամփոփել է 2018 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները, նախանշել՝ 2019 թվականի անելիքները` համապատասխան հանձնարարականներ տալով դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ նախորդ տարի, ընդհանուր առմամբ, հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը եւ ապահովել տնտեսության զարգացումը:
Երկրի ղեկավարը նշել է, որ համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմել է շուրջ 303 միլիարդ դրամ, ապահովվել է երկնիշ տնտեսական աճ, որի համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես` հանքագործական արդյունաբերության եւ էներգետիկայի, ինչպես նաեւ առեւտրի եւ ծառայությունների ոլորտներում գրանցված առաջընթացը:
Նախագահը դրական է որակել այն հանգամանքը, որ տարին փակվել է առանց ֆինանսական պարտավորությունների գրանցման:
Նախագահ Սահակյանը կարեւոր ձեռքբերումներից է համարել նաեւ այն, որ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ապահովվել է ոչ միայն ինքնաբավություն, այլ նաեւ արտահանման հնարավորություն:
<<Տնտեսության դինամիկ զարգացման կարեւոր խթանիչներից է համապատասխան գործարար միջավայրի ստեղծումը, պահպանումը եւ զարգացումը, փոքր եւ միջին բիզնեսի համար նպաստավոր դաշտի ձեւավորումը: Արցախի Հանրապետության գործարար միջավայրը մրցակցային առավելություն դարձնելը մեր տնտեսական քաղաքականության առանցքային թիրախներից է>>,- իր ելույթում ընդգծել է Բակո Սահակյանը:
Նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետությունը սոցիալական պետություն է, եւ սոցիալական ոլորտը մշտապես առաջնային տեղ է զբաղեցնում երկրի զարգացման օրակարգում, նշելով, որ պետությունը կշարունակի տարբեր ծրագրեր իրականացնել բնակչության սոցիալ-տնտեսական բարեկեցության բարձրացման ուղղությամբ` հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալապես խոցելի խավերի, հատկապես՝ զոհված ազատամարտիկների ու զինծառայողների, բազմազավակ եւ անապահով ընտանիքների կյանքի որակի բարելավումը:
Անդրադառնալով 2019 թվականի անելիքներին` երկրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է անել հնարավորը բոլոր նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման համար` շեշտելով պետական ռեսուրսների օպտիմալացման ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:

2019-02-01



2019-09-13Խորհրդակցություն 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ
2019-08-30Խորհրդակցություն Մարտունու շրջանում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ
2019-08-26Խորհրդակցություն Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների շուրջ
2019-08-22Խորհրդակցություն Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների շուրջ
2019-07-31Նախագահ Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն
2019-07-25Խորհրդակցություն Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
2019-07-16Նախագահ Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ
2019-07-16Խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ
2019-06-27Աշխատանքային խորհրդակցություն Տիգրանակերտում
2019-06-22Խորհրդակցություն նվիրված Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը
2019-05-22Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
2019-04-30Կառավարության նիստ Արցախի Հանրապետության Նախագահի նախագահությամբ
2019-04-15Խորհրդակցություն նվիրված զբոսաշրջության ոլորտին
2019-03-25Նախագահ Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ
2019-03-25Խորհրդակցություն հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ
2019-03-12Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ
2019-03-06Աշխատանքային խորհրդակցություն Մարտունու շրջվարչակազմի ղեկավարության հետ
2019-02-01Նախագահ Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության 2019թ. անդրանիկ նիստը
2018-12-28Նախագահ Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
2018-11-12Խորհրդակցություն 2019 թվականի պետական բյուջեի նախագծին վերաբերող հարցերի շուրջ

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign