Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 22-ին Երևանում մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի
ընդլայնված կազմով խորհրդակցությանը:
Երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման ձևաչափով խորհրդակցություններն ավելի հաճախ անցկացնելու նախաձեռնությունն ու դրանցում իր մասնակցությունը՝ նշելով, որ հետպատերազմյան ժամանակաշրջանի անվտանգային ու սոցիալ-տնտեսական խնդիրների արագ հաղթահարման, մարտավարական և ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում դրանք առանցքային նշանակություն ունեն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ օրակարգային հարցեր, նախանշվել մի շարք անելիքներ:
2021-01-22