Կառավարության նիստ Նախագահ Սահակյանի նախագահությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ ապրիլի 28-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էին 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը եւ մի շարք այլ հարցեր: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: