Աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Քննարկվել են շրջաններում եւ մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր: Առանձին ուշադրություն է դարձվել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Երկրի ղեկավարն ընդգծել է բոլոր անհրաժեշտ բժշկական պարագաների եւ ախտահանիչ միջոցների ձեռքբերման եւ տեղերում ախտահանման աշխատանքների համակարգված իրականացման անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: