Պարգեւատրման հանդիսավոր արարողություն ԱՀ Նախագահի նստավայրում
Նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Բակո Սահակյանն Արցախի պաշտպանության բանակին ցուցաբերած աջակցության համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել մի խումբ անձանց՝ բարձր գնահատելով նրանց հայրենանվեր գործունեությունը: