Նախագահ Հարությունյանը նշանակել է ոստիկանության նոր պետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Արցախի Հանրապետության ոստիկանության պետ٫ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում: