Արայիկ Հարությունյանը այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ազգային անվտանգության ծառայությանտնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն: Նախագահը բարձր է գնահատել վարչության աշխատանքը հանրապետության ներքին և արտաքին անվտանգային սպառնալիքների դեմ պայքարում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ բոլոր խնդիրները մշտապես գտնվելու են պետության ուշադրության կենտրոնում: Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել նաև հատուկ նշանակության ստորաբաժանման տարածքում, ծանոթացել ծառայության պայմաններին: