Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Բորիս Ալավերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Յուրի Հայրապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վասիլի Աթաջանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից։