Նախագահ Արայիկ Հարությունյանը Սարդարապատում հարգանքի տուրք է մատուցել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ գտնվում է Երևանում: Այսօր՝ մայիսի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ նա այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նախագահ Հարությունյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: