Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը բանկային համակարգի ներկայացուցիչների հետ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին ՀՀ եւ ԱՀ բանկային համակարգերի ներկայացուցիչների հետ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն են անցկացրել: Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանը, ԱՀ պետական նախարարի պաշտոնակատար Գրիգորի Մարտիրոսյանը: Քննարկվել են պետության եւ բանկային համակարգի միջեւ համագործակցության ընդլայնմանը, համավարակի պայմաններում բանկերի գործունեության խթանմանը, տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր: Բանկային համակարգի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկված հարցերի շուրջ համագործակցել Հայաստանի եւ Արցախի կառավարությունների հետ: