Ցավակցական հեռագիր ականավոր գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի ընտանիքին
Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել ականավոր գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի ընտանիքին` նրա մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. <<Մեծ ցավ ապրեցի՝ լսելով ականավոր գրող, հրապարակախոս, լրագրող, մտավորական ու քաղաքացի Մաքսիմ Հովհաննիսյանի մահվան բոթը: Մաքսիմ Հովհաննիսյանն իր շոշափելի ավանդն է ունեցել Արցախյան շարժման կազմակերպման պատասխանատու գործում. նա արցախահայության հույզերն ու ձգտումներն էր արտահայտում մեզ համար բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում: Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցում ու զորակցում եմ հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա բեղմնավոր գրչի բազմահազար երկրպագուներին: Մեծ մտավորականի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում>>: