Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է ԱՀ քննչական կոմիտե եւ հանդիպում ունեցել գերատեսչության ղեկավար կազմի հետ՝ կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Քննարկվել են կառույցի գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը կարեւորել է Քննչական կոմիտեի՝ որպես առանձին ինստիտուտի կայացման հրամայականը՝ այն դիտարկելով երկրում օրինականության ամրապնդման առանցքային նախապայմաններից մեկը: