Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ: Արայիկ Վլադիմիրի Դոլուխանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից: Արմինե Արկադիի Մուսայելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Կամո Վիլենի Քոչարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ՝ ազատվելով Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Դավիթ Արմենի Ավանեսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ: