Այցելություն Վանք գյուղում գործող մեղրի վերամշակման եւ փաթեթավորման արտադրամաս
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող մեղրի վերամշակման եւ փաթեթավորման արտադրամաս եւ ծանոթացել ընթացող աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է նման արտադրամասերի նշանակությունը Արցախում մեղվաբուծության զարգացման եւ տեղերում նախաձեռնողականության խթանման տեսանկյունից: