Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է <<Հայրենասեր ուսանող>> խորագիրը կրող միջբուհական ուսանողական ֆորումի մասնակիցներին:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, անվտանգությանը եւ բանակաշինությանը, արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման նախաձեռնությունների անցկացումն Արցախում՝ հույս հայտնելով, որ դա կկրի պարբերական բնույթ:
Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձիք:
2019-05-04