Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանին: Նախագահը շնորհավորել է Քրիստինե Գրիգորյանին այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: Զրուցակիցները քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի համապատասխան կառույցների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: