ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 02/06/2023
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 
 
 
From:
To:
 
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366 367 368 369 370 371 372 373 374 375 376 377 378 379 380 381 382 383 384 385 386 387 388 389 390 391 392 393 394 395 396 397 398 399 400 401 402 403 404 405 406 407 408 409 410 411 412 413 414 415 416 417 418 419 420 421 422 423 424 425 426 427 428 429 430 431 432 433 434 435 436 437 438 439 440 441 442 443 444 445 446 447 448 449 450 451 452 453 454 455 456 457 458 459 460 461 462 463 464 465 466 467 468 469 470 471 472 473 474 475 476 477 478 479 480 481 482 483 484 485 486 487 488 489 490 491 492 493 494 495 496 497 498 499 500 501 502 503 504 505 506 507 508 509 510 511 

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը։

Նիստի օրակարգում էին Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող անվտանգային մի շարք կարևոր հարցեր: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը նախագահ Հարությունյանը հանդես է եկել ելույթով։ Իր խոսքում նախագահը նշել է, որ անվտանգության ոլորտում Հանրապետության իշխանությունների գլխավոր առաքելությունը, նեղ առումով, Արցախի Հանրապետության բնակչության, իսկ լայն առումով՝ հայ ժողովրդի անվտանգության երաշխավորումն է։ Այդ համատեքստում երկրի ղեկավարը նախանշել է ոլորտում իրականացվելիք քաղաքականության գերակա ուղղությունները, որոնք ներառում են ռազմական անվտանգության, տնտեսական կայուն զարգացման ու ինքնաբավության, կայուն ու արդյունավետ քաղաքական համակարգի կայացման և տեղեկատվական անվտանգության ապահովումը։

Անդրադառնալով նախանշված աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցին՝ Հանրապետության նախագահը կարևորել է պետական բոլոր կառույցների կողմից իրենց գործառույթների պատշաճ իրականացումը Հայրենիքի անվտանգության ապահովման նպատակով։

«Ես՝ որպես պետության գլուխ և Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, լրիվությամբ կատարում եմ իմ լիազորությունները և նույնը պահանջում եմ բոլոր մարմիններից ու պաշտոնատար անձանցից»,- ընդգծել է նախագահը:

Նախագահի ելույթն ամբողջությամբ՝ ստորև.

«Անվտանգության խորհրդի հարգելի՛ անդամներ,

Ինչպես գիտեք, սա Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստն է՝ Հանրապետության նախագահի պաշտոնն իմ կողմից ստանձնելուց հետո. մինչ այդ անց ենք կացրել Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:
Այսօրվա նիստի օրակարգում են Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող անվտանգային մի շարք կարևոր հարցեր: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը կուզեի մի քանի արձանագրում կատարել:
Նախ, հարկ է արձանագրել, որ անվտանգության ոլորտում մեր գլխավոր առաքելությունը, կրկնեմ՝ առաքելությունը, ոչ թե զուտ նպատակը, նեղ առումով՝ Արցախի Հանրապետության բնակչության, իսկ լայն առումով՝ հայ ժողովրդի պատշաճ անվտանգության երաշխավորումն է: Այսինքն, Արցախն իր նշանակալի դերակատարումն ու պատասխանատվությունն ունի հայ ժողովրդի անվտանգության ապահովման հարցում:
Մենք այդ առաքելությունը կարող ենք հավուր պատշաճի կատարել հետևողական, քրտնաջան ու խելամիտ աշխատանքով՝ միտված հայոց միասնական հայրենիքի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական բարձրացմանը: Դա հնարավոր է չորս մակարդակներում և չորս հիմնական ուղղություններում Մայր Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության հետ ներդաշնակ աշխատանքի միջոցով: Չորս մակարդակներն են՝ գլոբալ, տարածաշրջանային, հայկական և ներարցախյան, իսկ չորս հիմնական ուղղությունները՝ ռազմական, տնտեսական, քաղաքական ու տեղեկատվական: Պետք է մեկընդմիշտ հաշվի առնել, որ բոլոր այդ մակարդակները և ուղղությունները փոխազդում են միմյանց՝ իրենց ռազմավարական կշիռներին համապատասխան:
Առաջին. Գլոբալ մակարդակում խնդիր ունենք և՛ հնարավորինս կանխատեսելու և դիմակայելու գլոբալ մարտահրավերները, և՛ բոլոր ուղղություններով բարենպաստ պայմաններ ապահովելու մեր անվտանգության գլոբալ երաշխիքների համար: Անշուշտ, մեր դերակատարումը գլոբալ զարգացումներում աննշան է, սակայն սխալ կլինի նաև չարձանագրել մեր համեստ ներդրումը գլոբալ անվտանգության ապահովման գործում՝ որպես տարածաշրջանի կայունության ու խաղաղության հիմնական երաշխավորներից մեկը:
Երկրորդ. Տարածաշրջանային մակարդակում են մեր անվտանգության հիմնական ու անմիջական մարտահրավերները՝ հանձին ադրբեջանական պետության խիստ ագրեսիվ ու հայատյաց քաղաքականության: Եվ ադրբեջանական իրական սպառնալիքները վառ արտահայտվում են բոլոր ուղղություններում՝ շոշափելի ու երկարատև վտանգ դառնալով Արցախի բնակչության ֆիզիկական գոյության համար: Ուստի, մեր բոլոր ռազմական, տնտեսական, քաղաքական, տեղեկատվական և այլ ջանքերը պետք է ուղղված լինեն առաջնահերթորեն այդ վտանգների կայուն չեզոքացմանը: Իհարկե, տարածաշրջանային մի շարք այլ ռիսկեր ևս էականորեն ազդում են Արցախի անվտանգային միջավայրի և ռազմավարական դիմադրողականության աստիճանի վրա, որոնք երբեմն խթանիչ ազդեցություն են թողնում նաև ադրբեջանական սպառնալիքների դրսևորման ձևի և ուժգնության վրա:
Երրորդ. Հայկական մակարդակը ենթադրում է, որ Արցախը հայկական աշխարհի անտրոհելի մասնիկն է և Մայր Հայաստանի հետ գտնվում է նույն անվտանգային համակարգում: Ուստի, Հայաստանի Հանրապետությունում և նրա շուրջ տեղի ունեցող բազմապիսի զարգացումներ ուղիղ կերպով անդրադառնում են նաև Արցախի անվտանգային միջավայրի վրա և հակառակը:
Չորրորդ. Ներարցախյան մակարդակում մեր պատասխանատվության ու հնարավորությունների չափերը կտրուկ մեծանում են, իսկ անվտանգային ուղղությունները՝ ընդլայնվում: Քանի որ առաջին երեք մակարդակներում աշխատանքները, վերջիվերջո, մենք պետք է ծառայեցնենք ներարցախյան մակարդակի խնդիրների լուծմանը, այդ պատճառով արժե մի փոքր կենտրոնանալ այս մակարդակում տարբեր ուղղությունների անելիքների վրա:
Ռազմական ուղղությունը, բնականաբար, հիմնական անվտանգային ուղղությունն է, և մեր գործունեության մեջ պետք է առաջնորդվենք «Բոլորը և ամեն ինչը՝ առաջնահերթորեն բանակի համար, բանակը՝ բոլորի համար» սկզբունքով: Այդ տեսանկյունից հարկ է հետևողական ջանքեր գործադրենք թե՛ զինված ուժերի սպառազինությունների ավելացման ու արդիականացման, թե՛ կառավարման համակարգի բարելավման, թե՛ ռազմական ենթակառուցվածքների ամրացման, թե՛ զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման և մնացած բոլոր ուղղություններով: Ի թիվս հիմնական ճյուղերում արձանագրվող շարունակական հաջողությունների՝ մենք պետք է ավելի մեծ ինստիտուցիոնալ ուշադրություն դարձնենք նաև աշխարհազորի կարողությունների զորացման և տեղական ռազմարդյունաբերության զարգացման վրա: Այդ առումներով շոշափելի ձեռքբերումներ ունենք, սակայն անհրաժեշտությունը շատ ավելին է, քան կատարված աշխատանքները:
Տնտեսական ուղղությամբ մեր գլխավոր անելիքը տնտեսական կայուն զարգացման և ինքնաբավության ապահովումն է: Անվիճելի է, որ տնտեսության զարգացումն ու բնակչության բարեկեցության աստիճանի նշանակալի բարձրացումը դրական է անդրադառնալու անվտանգային համակարգի վրա: Կարևոր նպատակներից մեկն է հատկապես ռազմավարական նշանակության ապրանքների մասով ինքնաբավության կամ գոնե ճկունության բարձր աստիճանի ապահովումը, և այդ առումով կատարված աշխատանքների արդյունքները զգալի են, սակայն դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:
Քաղաքական ուղղության գլխավոր նպատակը կայուն ու արդյունավետ քաղաքական համակարգի կայացումն է, որտեղ սահմանադրական կարգի հիման վրա պետական յուրաքանչյուր հաստատություն արդյունավետորեն կկատարի իր գործառույթները: Բոլոր մարմինները պարտավոր են այս կամ այն չափով ծառայել Հայրենիքի անվտանգության ապահովման կարևորագույն գործին: Ես, որպես պետության գլուխ և Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, լրիվությամբ կատարում եմ իմ լիազորությունները և նույնը պահանջում եմ բոլոր մարմիններից ու պաշտոնատար անձանցից: Իհարկե, անվտանգային համակարգում ոլորտային մարմիններից գլխավոր դերը տրված է Պաշտպանության բանակին՝ որպես Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության հիմնական երաշխավոր: Իսկ Հանրապետության նախագահին կից ձևավորված Անվտանգության խորհուրդը, որպես խորհրդակցական մարմին, նպատակ ունի աջակցելու ազգային անվտանգության բնագավառում իմ լիազորությունների իրականացմանը:
Տեղեկատվական ուղղությունը, թերևս, ամենաքիչ սահմաններ ենթադրող ուղղությունն է, որը պետք է սպասարկի բոլոր բնագավառներին՝ միտված բարենպաստ տեղեկատվական-հոգեբանական միջավայրի ապահովմանը թե՛ ներսում և թե՛ արտաքին լսարաններում: Վերջին տարիներին այս ուղղությամբ մարտահրավերները կտրուկ մեծացել են՝ հաշվի առնելով համացանցի հասանելիության ու հասարակության խոցելիության աստիճանի ավելացումը: Ուստի, տեղեկատվական անվտանգությունը պետք է լինի մեր հետևողական ուշադրության կենտրոնում:
Անշուշտ, հատկապես ներարցախյան մակարդակում անվտանգությունը պայմանավորված է ոչ միայն նշված չորս ուղղություններով, այլ նաև, լայն առումով, ժողովրդագրությամբ, կրթությամբ, առողջապահությամբ և մի շարք այլ ոլորտներով, որոնք համատեղ կազմում են մեկ ամբողջական անվտանգության համակարգ: Հետևաբար, բոլոր ուղղություններով մենք պետք է գրագետ ու հետևողական աշխատանք տանենք՝ երաշխավորելու համար Արցախի Հանրապետության բնակչության տևական ու համապարփակ անվտանգությունը:

Հարգելի՛ ներկաներ,

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, որպես անվտանգային հիմնական ռիսկերը պայմանավորող միջավայր, նշեմ, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այնուհանդերձ, մենք ունենք հստակ սկզբունքներ, որոնք ընկած են մեր քաղաքականության հիմքում: Մեկ առիթով ներկայացրել էի այդ սկզբունքները նախքան Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը, այժմ կուզեի կրկնել դրանք՝ որոշակի լրացուցիչ հստակեցումներով:
1. Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին:
2. Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը որևէ պարագայում չեն կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել:
3. Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի առաջնահերթ ճանաչման՝ հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ:
4. Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաև տեղափոխելով նրա տարածք:
5. Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ:
6. Հակամարտության կարգավորման և դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան:
7. Միջազգային հանրությունը (առաջնահերթորեն՝ ԵԱՀԿ-ն և համանախագահ երկրները) պետք է բացառեն Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների:
Հարգելի՛ ներկաներ,
Անվտանգության խորհուրդը կոչված է քննարկելու նշված և մեր երկրի համար կարևոր այլ հիմնախնդիրներ ու գաղափարներ, մշակելու մոտեցումներ և առաջարկներ տալու Հանրապետության նախագահին: Ես կարևորում եմ այս խորհրդակցական մարմնի ու ձևաչափի գործառույթը՝ մոտեցումների հստակեցման ու աշխատանքի բաժանման առումներով: Ձեզնից յուրաքանչյուրից ակնկալում ու պահանջում եմ սրտացավ ու քրտնաջան աշխատանք ձեր առջև դրված խնդիրների կատարման հարցում՝ հանուն Արցախի բնակչության և ընդհանրապես հայ ժողովրդի անվտանգ ու խաղաղ հարատևման»:

 

 

2020-09-15



Աշխատանքային հանդիպումներ

2020-11-19ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը
2020-11-17Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչներ գեներալ-լեյտենանտներ Իգոր Կուտրովսկուն և Վլադիմիր Սոլովյովին
2020-10-30ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի գլխավորած պատվիրակությանը
2020-10-27Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարտոյանին

Խորհրդակցություններ, նիստեր

2020-11-19Արայիկ Հարությունյանն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
2020-11-17Հանրապետության նախագահի մոտ քննարկվել են սոցիալական աջակցության պետական նոր ծրագրերը
2020-10-21ՀՀ-ում կձևավորվի օպերատիվ շտաբ՝ Արցախից տեղափոխված ընտանիքների սոցիալական խնդիրներով զբաղվելու համար. Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Oրենքներ, հրամանագրեր

2020-11-16ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատման հրամանագրեր է ստորագրել
2020-11-03ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատման հրամանագրեր և կառավարության որոշումներ է հաստատել
2020-11-02ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատման հրամանագրեր է ստորագրել

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366 367 368 369 370 371 372 373 374 375 376 377 378 379 380 381 382 383 384 385 386 387 388 389 390 391 392 393 394 395 396 397 398 399 400 401 402 403 404 405 406 407 408 409 410 411 412 413 414 415 416 417 418 419 420 421 422 423 424 425 426 427 428 429 430 431 432 433 434 435 436 437 438 439 440 441 442 443 444 445 446 447 448 449 450 451 452 453 454 455 456 457 458 459 460 461 462 463 464 465 466 467 468 469 470 471 472 473 474 475 476 477 478 479 480 481 482 483 484 485 486 487 488 489 490 491 492 493 494 495 496 497 498 499 500 501 502 503 504 505 506 507 508 509 510 511 
photo
 
 
photo
 
 
© 2007—2023 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign