Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանն այցելել են Կաշենի լեռնահանքային համալիր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին օգոստոսի 29-ին այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր: Այցի ընթացքում ընկերության պատասխանատուները Արայիկ Հարությունյանին ու Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել իրականացվող աշխատանքները, ինչպես նաև գործարանի հզորությունների ընդլայնմանն ուղղված հեռանկարային ծրագրերը: Նախագահը Հարությունյանը նշել է, որ հանքարդյունաբերության զարգացումը հանդիսանում է Արցախի տնտեսության առանցքային ուղղություններից մեկը, և Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկայի վերջին ձեռքբերումները ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման արդյունքում նպաստելու են ոչ միայն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետագա բարելավմանը, այլև տնտեսության մի շարք ոլորտների զարգացմանը: