ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայկական երկու երկրների ղեկավարները պաշտոնական հանդիպում կունենան: Նախատեսված է նաև այցելություն Հանրապետության շրջաններ: