Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Նախագահը նշել է, որ ուրախ է հանդիպել իր մարտական ընկերոջ հետ և քննարկել երկրի անվտանգության ու պաշտպանունակության ամրապնդմանը վերաբերող հարցեր: