Հրամանագիր ներման հարցերի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին
Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով Սևակ Հակոբյանը: