Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել է, որ տպավորված են Արցախում տեղի ունեցած վերջին համապետական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների ուղղությամբ իրենց արցախցի գործընկերների կատարած պատշաճ աշխատանքով: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը: