Հանրապետության նախագահը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել մայրաքաղաքի հուշահամալիրում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 19-ին, Հայրենիքի պաշտպանության համար զոհվածնահատակների հիշատակի համար հայտարարված եռօրյա սգի առթիվ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել բոլոր նահատակների հիշատակին: Երկրի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել նաև քաղաքային հուշահամալիրի տարածքում գտնվող՝ արցախյան պատերազմում զոհվածների շիրիմներին: