Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին։ Ուղերձում ասված է․ <<Մեծարգո՛ Արմեն Վարդանի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը հիմնովին փոխեց հայ ժողովրդի պատմության ընթացքը: Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու զորացման համար: Այդ գործում մեծ է Ձեր անձնական ավանդը: Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն եւ մեծագույն հաջողություններ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին>>: