ԼՂՀ Նախագահն ընդունել է "Արցախփոստ" ՓԲԸ գործադիր տնօրենին
Մայիսի 21-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է "Արցախփոստ" ՓԲԸ գործադիր տնօրեն Արտակ Միրզոյանին: Հանդիպման ընթացքում Արտակ Միրզոյանը Նախագահին զեկուցել է ընկերության կողմից իրականացվող աշխատանքների մասին: Բակո Սահակյանը նշել է, որ ընկերության աշխատանքում կան լուրջ բացթողումներ: Նախագահը հանձնարարել է իրավիճակը բարելավելու նպատակով ամենասեղմ ժամկետներում մշակել ու ներկայացնել աշխատանքային նոր ծրագիր: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: