Նախագահ Բակո Սահակյանի տեղի է ունեցել խորհրդակցություն
Մայիսի 19-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված կառավարության աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցերին: Նախագահը նշել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի երկու փուլով. առաջին փուլը կներառի կառուցվածքային, իսկ երկրորդը` հաստիքային բարեփոխումներ: Միաժամանակ երկրի ղեկավարն ընդգծել է, որ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնել համապատասխան մասնագետների տեսակետները` հիմնված բազմակողմանի եւ համապարփակ վերլուծությունների վրա: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետը եւ պաշտոնատար այլ անձինք: