Հունիսի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությանը` վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ: Քննարկման հիմնական թեման Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործման հեռանկարն էր: Հանդիպմանն արծարծվել են նաեւ մեր հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացմանն առնչվող այլ հարցեր: