Հանդիպում "Արդշինինվեստբանկ"-ի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանի հետ
Հունիսի 11-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել "Արդշինինվեստբանկ"-ի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանի հետ: Քննարկվել են ԼՂՀ-ում "Արդշինինվեստբանկ"ի մասնաճյուղերի աշխատանքների հետ կապված խնդիրներ: Նախագահը ողջունել է բանկի մուտքը Արցախ եւ նշել, որ դա մեծապես կնպաստի հանրապետությունում բանկային համակարգի հետագա զարգացմանը եւ խթան կհանդիսանա գյուղատնտեսության, առեւտրային եւ հիփոթեքային վարկավորման, ինչպես նաեւ այլ ճյուղերի զարգացման համար: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: