Հունիսի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ Ազգային ժողովում ներկայացված տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել նման հանդիպումները, նշելով, որ Հայաստանի եւ Արցախի փոխգործակցության համար Անվտանգության խորհրդի պես կառույցի շրջանակում գոյություն ունի բավականին մեծ դաշտ, որը ներառում է երկու պետությունների կեսագործունեության գրեթե բոլոր ոլորտները:
Այդ համագործակցության նշանակությունը, ըստ Նախագահի, կարեւորվում է հատկապես մեր պայմաններում, երբ դեռեւս կարգավորված չէ ղարաբաղյան հակամարտությունը:
Բակո Սահակյանն ընդգծել է նաեւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը եւ հույս հայտնել, որ նման այցելությունները կկրեն պարբերական բնույթ եւ կլինեն փոխադարձ:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը եւ պաշտոնատար այլ անձինք:
2008-06-06