Հունիսի 11-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:
Արցախի հեռուստատեսության 20-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրվել են.
"Մեսրոպ Մաշտոց" շքանշանովª
Վարդգես Բաղրյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վաստակավոր ժուռնալիստ, Եղիշեի անվան
մրցանակի դափնեկիր
Գրիգորի Սողոմոնյանը
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի
հեռուստառադիոկոմիտեի առաջին նախագահ (հետմահու)
"Վաչագան Բարեպաշտ" մեդալովª
Նարինե Աղաբալյանը
հեռուստալրագրող, Լեռնային Ղարաբաղում
Հայաստանի հանրային հեռուստատեսության
"Հայլուր" լրատվական ծրագրի թղթակից
Բենիկ Ղարախանյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
հանրային հեռուստառադիոընկերության
գլխավոր օպերատոր
"Երախտագիտություն" մեդալովª
Մելորա Բաղդասարյանը
հեռուստալրագրող (հետմահու)
Գարիկ Խաչատրյանը
հեռուստառադիոլրագրող (հետմահու)
Գրիգորի Խաչատրյանը
Հայաստանի Հանրապետության հեռուստաընկերության
գործադիր տնօրենի խորհրդական (հետմահու)
Սերգեյ Համբարձումյանը
հեռուստաօպերատոր (հետմահու)
Մուշեղ Պապիկյանը
Հայաստանի Հանրապետության հեռուստաընկերության
ինժեներ-մասնագետ (հետմահու)
Նախագահի մեկ այլ հրամանագրով` մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության բնագավառներում ցուցաբերած մասնագիտական բարձր վարպետության, ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանը նպաստելու համար եւ Արցախի հեռուստատեսության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչում է շնորհվել Նորեկ Ալբերտի Գասպարյանին եւ Մարսել Հայկազի Պետրոսյանին:
2008-06-11