ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է "Գարտման" ընկերության ներկայացուցիչներին
Հունիսի 11-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար, հասարակական գործիչ Գուրգեն Մելիքյանին եւ "Գարտման" ընկերության ներկայացուցիչներին: Քննարկվել են Շուշիում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին ու հեռանկարներին վերաբերող հարցեր: Նախագահը նշել է, որ ԼՂՀ իշխանություններն ըստ ամենայնի կաջակցեն այդ աշխատանքների արդյունավետ իրագործմանը, միաժամանակ ավելացնելով, որ բոլոր ծրագրերը պետք է համահունչ լինեն Շուշիի վերականգնման ռազմավարության հետ: