ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտ շրջկենտրոն
Հունիսի 10-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ տեղում ծանոթացել մի շարք օբյեկտների շինարարական եւ վերականգնողական աշխատանքների, ինչպես նաեւ շրջանում եւ շրջկենտրոնում իրականացվող ծրագրերի ընթացքին: Նախագահն այցելել է Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոց, վերանորոգվող մանկապատեզ եւ շրջանային նոր հիվանդանոցի կառուցման վայր: Քննարկվել են նաեւ շրջանում եւ Մարտակերտ քաղաքում ջրամատակարարման եւ ոռոգման հետ կապված խնդիրները: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետը եւ պաշտոնատար այլ անձինք: