Հանդիպում "Շեն" բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ
Հունիսի 9-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյյանը հանդիպում է ունեցել "Շեն" բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Հայկ Մինասյանի եւ Էմիլ Աբրահամյանի հետ: Հյուրերը Նախագահին են ներկայացրել իրենց կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու հեռանկարները: Նրանք երկրի ղեկավարին հավաստիացրել են, որ այսուհետ եւս կաջակացեն մեր հանրապետությունում առկա խնդիրների հաղթահարման գործին: Բակո Սահակյանը ողջունել է նման մոտեցումը, միաժամանակ նշելով, որ ընկերության գործունեության մեջ վերջին ժամանակներս նկատելի է որոշակի պասսիվություն, ինչը վերացնելու ուղղությամբ պետք է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: