ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցներին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին ընդունել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցներին` ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ոլորտում տիրող իրավիճակին, իրականացվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր: ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահը երկրի ղեկավարին զեկուցել է, որ գրեթե ավարտված է ոլորտում նորմատիվային դաշտի ձեւավորման գործընթացը: Նախագահն ընդգծել է, որ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում գերատեսչությունը պետք է նշանակալի դեր կատարի: Նա կարեւորել է վիճակագրական ծառայության տեխնիկական հագեցվածության, այլ օղակների, մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապերի խորացման անհրաժեշտությունը: