Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արա Վարդանյանին
Մայիսի 19-ին Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արա Վարդանյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին, "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստին եւ 2008 թվականի հեռուստամարաթոնում ներկայացվելիք ծրագրերին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր վարչապետ Արա Հարությունյանը: