ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակության անդամներին
Ապրիլի 2-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակության անդամներին` Կիլիկիո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչության ղեկավար Արա Դեմիրճյանի գլխավորությամբ, ովքեր ԼՂՀ են ժամանել Նոր Կիլիկիա բնակավայրի վերականգնման նպատակով: Հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերին եւ հեռանկարային նախագծերին առնչվող խնդիրների լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Հանդիպմանը ներկա էր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Կամո Մարտիրոսյանը: