Նոյեմբերի 28-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերար Ջերի Թրփանճյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂՀ սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող տարբեր ծրագրերին վերաբերող հարցեր: Նախագահը բարձր է գնահատել Արցախում Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող "Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը", միաժամանակ կարեւորելով նրա նշանակությունը տնտեսական եւ կրթական տեսանկյուններից: Երկրի ղեկավարն ընդգծել է Արցախում իրականացվող գործունեությունը ավելի բազմազան դարձնելու անհրաժեշտությունը, ինչը դրական ազդեցություն կունենա Արցախի եւ Սփյուռքի հետ կապերի հետագա ամրապնդման վրա: