Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայ օգնության միության պատվիրակության անդամների հետ
Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայ օգնության միության պատվիրակության անդամների հետ` միության կենտրոնական վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ հեռանկարները: Հյուրերը երկրի ղեկավարին հավաստիացրել են, որ պատրաստ են ընդլայնել Արցախում իրենց գործունեությունը: Նախագահը ողջունել է ՀՕՄ-ի ներկայացուցիչների պատրաստակամությունը եւ ընդգծել, որ աշխատանքների ճիշտ եւ արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է համատեղ մշակել իրականացվող ծրագրերը եւ կայուն ու մշտական կապ հաստատել կազմակերպության եւ ԼՂՀ կառավարության համապատասխան օղակների միջեւ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: