Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սեյրան Հայրապետյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն: Նախագահի հրամանագրով` ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել Եղիշե Արզումանյանը` ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչ: