Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Հայաստանից Արցախ ժամանած մի խումբ թատերական գործիչների` Արմեն Մեդվեդեւի գլխավորությամբ
Հոկտեմբերի 22-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է մանկապատանեկան 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Հայաստանից Արցախ ժամանած մի խումբ թատերական գործիչների` "Ռոլան Բիկով" հիմնադրամի նախագահ Արմեն Մեդվեդեւի գլխավորությամբ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում կինեմատոգրաֆիայի զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք նշվել է փոխադարձ այցելությունների եւ համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ Արցախի մասին ֆիլմերի նկարահանման անհրաժեշտությունը: Հյուրերը ողջունել են Արցախում կինոփառատոնի անցկացման մասին ԼՂՀ Նախագահի առաջարկը, ինչը մեծապես կնպաստի մեր հանրապետությունում այդ ոլորտի զարգացմանը: Հանդիպմանը մասնակցում էր մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հակոբյանը: