Հունիսի 11-ին Նախագահն ընդունել է "Էքսպո-մեդիա" ընկերության ներկայացուցիչներ Աննա Հակոբյանին եւ Ռուբեն Օգանեզովին:
Հունիսի 11-ին Նախագահն ընդունել է "Էքսպո-մեդիա" ընկերության ներկայացուցիչներ Աննա Հակոբյանին եւ Ռուբեն Օգանեզովին: Հանդիպմանը արծարծվել են մայրաքաղաք Ստեփանակերտում առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսների անցկացմանն առնչվող հարցեր: Բակո Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը, նշելով, որ այդ միջոցառման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է իրականացնել համալիր միջոցառումներ: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը