ԼՂՀ Նախագահը Նյու Յորքում մասնակցել է ֆոնեթոնի մեկնարկին
"Հայաստան" համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նոյեմբերի 20-ին ԼՂՀ Նախագահը ժամանել է Նյու Յորք, որտեղ մասնակցել է հիմնադրամի կողմից կազմակերպված ֆոնեթոնի մեկնարկին: