Նոյեմբերի 17-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում պետական պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել "Արցախ" հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության մի խումբ անդամների`20-ամյա հայրենանվեր գործունեության համար: Հրաչիկ Ադամյանը, Կիմ Բալայանը, Բենիկ Հարությունյանը, Սլավիկ Միքայելյանը, Սլավիկ Մուքանյանը, Աբիկ Սամվելյանը պարգեւատրվել են "Երախտագիտություն" մեդալով: Պարգեւատրման արարողությանը մասնակցել է ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը: