Սեպտեմբերի 13-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության պատվիրակությանը` այդ ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին գրող, հրապարակախոս Անդրեյ Նույկինը, "Լիտերատուրնայա գազետա" թերթի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովը, ռուսաստանյան հասարակական եւ մշակութային գործիչներ, լրագրողներ եւ այլն:
Հանդիպմանը քննարկվել է ռուս-ղարաբաղյան հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ԼՂՀ Նախագահը նշել է, որ Արցախում շահագրգռված են Ռուսաստանի հետ սերտ համագործակցության հաստատման մեջ, միաժամանակ ընդգծելով, որ այդ հարաբերություններն անհրաժեշտ է դարձնել համակարգված: Այդ կապակցությամբ երկուստեք կարեւորվել է նման հանդիպումներին պարբերական բնույթ հաղորդելը:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ գրող, հրապարակախոս Զորի Բալայանը:
2008-09-13