Ապրիլի 22-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ոստիկանության գնդապետ Անդրանիկ Սուրենի Հակոբյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին: Նույն օրը Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով` առողջապահության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի եւ բացառիկ մասնագիտական կարողությունների դրսեւորման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում է շնորհվել Արցախ Ասլանի Բունիաթյանին, Նելլի Հովհաննեսի Գրիգորյանին, Էդուարդ Ասծատուրի Ղահրամանյանին: