ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 18-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, <<Արմսվիսբանկ>>-ի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչարյանի հետ:
Հանդիպմանը, որին ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, <<Արցախբանկ>> ՓԲԸ վարչության նախագահ Կամո Ներսիսյանը, քննարկվել են ֆինանսական ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը, ինչպես նաեւ տնտեսական տարբեր ծրագրերում, հատկապես էներգետիկայի բնագավառում բանկային սեկտորի մասնակցությանն առնչվող հարցեր:
2009-04-18