Աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության հարցերին
Մարտի 24-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության հարցերին: Երկրի ղեկավարը նշել է, որ օրենսդիր եւ գործադիր թեւերի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ փոխգործակցության խորացումը հուսալի հիմք է ստեղծում իշխանության բոլոր թեւերի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Խոհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ: