ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ռուսաստանցի հայ գիտնականների հետ
Մարտի 23-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Միջազգային դենդրոլոգիայի ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմայի ակադեմիկոս Կառլեն Քոչարյանի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության եւ մաթեմատիկական կենտրոնական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Բեգլարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում դենդրոլոգիայի եւ գիտելիքների էկոնոմիկայի զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է Արցախի եւ Սփյուռքի գիտական ներուժի համագործակցության ընդլայնման եւ ինտեգրման, փոխգործակցության հստակ մեխանիզմների ձեւավորման անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, գիտակարթական համակարգի ներակայացուցիչներ: