ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա տեղակալ Արտաշես Բեյբուդյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է ձեւավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության փոխգործակցության հստակ մեխանիզմ, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով լուծել առկա խնդիրները, ընդլայնել ու զարգացնել երկու հայկական հանրապետությունների միջեւ համագործակցությունը: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը: